Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվող նախագծերից մեկով առաջարկվում է նպաստ ստանալու համակարգից հանել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամից ավելի վարկ են փակում։
«Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»,- այս համատեքստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ արդեն 1 տարի խոսել են այս մասին, և դա լավ է, որպեսզի հանրությունը տեղյակ լինի փոփոխություններից։
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց այդ նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...