Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը:
Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է վերջերս Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Էրդողանի խոսքերով՝ օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի, երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքները՝ հունվարի 8-ին կամ 9-ին, գրում է ermenihaber.am-ը:
Անդրադառնալով Լիբիայի ներքաղաքական զարգացումների և դրանց վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը՝ Էրդողանը նշել է.
«Թուրքիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Լիբիայի լեգիտիմ կառավարության դեմ (Ֆաիզ Սարաջի ղեկավարած կառավարությունը) ապստամբ գեներալի (Խալիֆ Հաֆթար՝ Լիբիայի չճանաչված ազգային բանակի գեներալ) հարձակումներին: Տրիպոլիի իշխանություններին ամեն տեսակի աջակցություն ցույց ենք տվել, տալիս ենք և տալու ենք ընդդեմ ապստամբ գեներալի, որին աջակցում են տարբեր եվրոպական և արաբական երկրներ: Ավելին, Լիբիան և մեր երկիրը Միջերկրականում սահմանակից են, քանի որ այնտեղ մեր լիազորությունները խաչվում են»:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...