Կալանավորված փոխնախարարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: Որոշման մեջ նշված է հետեւյալը.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեւորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»:
Լոռեցյանը կալանավորվել է դեկտեմբերի սկզբին: Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...