«Ժողովուրդ». Հարցնում են` ո՞վ է քո երաշխավորը, հովանավորը. մանրամասներ` նախարարի հետ հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել են 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին, որը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին:
Եվ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբանին: Մրցույթի մասնակից և հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն... Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականությամբ մտնում էինք ներս:
Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի՝ կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրին՝ երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի.. Ոնց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վարչապետն է...»: Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...