Ալիկ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Վերջինս նշեց նաեւ, որ մերժվել է Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք՝ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար. նա գտնվում է կալանքի տակ:
Երեկ մեր զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը մանրամասներ էր ներկայացրել քրեական գործից` տեղեկացնելով նաեւ, որ գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Միհրան Պողոսյանը նշել էր, որ միաժամանակ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազին՝ միջնորդելով մեղադրական եզրակացությունը հաստատելու պարագայում քննարկել Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը. «Միջնորդության մեջ նշել ենք, որ պետք չէ տուրք տալ ՀՔԾ անհիմն պնդումներին եւ գործ կատարելու իմիտացային, պետք է հանդես գալ որպես Գլխավոր դատախազություն եւ վերջիվերջո իրավական խոսք ասել»,-ասել էր պաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...