Թուրքիան ծով է իջեցրել տեղական արտադրության սուզանավը
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծովն են իջեցրել 1-ին տեղական արտադրության սուզանավը, հայտնում է ermenihaber-ը։
«Piri Reis» (Փիրի Ռեիս) անունով սուզանավն ունի 68մ երկարություն և կարողանալու է ջրի տակ մնալ 50 օր: Սուզանավը շահագործվելու է 40 հոգանոց անձնակազմի կողմից:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Նոր տիպի սուզանավեր» նախագծի մասին, որի շրջանակներում նախատեսվում է արտադրել 7 տեղական սուզանավ:
Հաղորդվում է, որ «Hızırreis» կոչվող 2-րդ սուզանավն այժմ գտնվում է տեխնիկական համալրման փուլում, 3-րդ և 4-րդ սուզանավերի պատրաստումն ընթացքի մեջ է:
Թուրքիայի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ տրվել է նաև 5-րդ սուզանավի արտադրության մեկնարկը:
նախատեսվում է, որ թուրքական արտադրության 7 սուզանավերի արտադրությունը կավարտվի 2027 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...