Երեխաների վաճառքի թեման հանգիստ չի տալիս ինձ, մեղքի զգացում է քերում հոգիս. Արման Եղոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս իրեն։
Գրառումը ստորև․
«Էս երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ, գլխիցս դուրս չի գալիս էդ պատմությունը, մի տեսակ մեղքի զգացում ա քերում հոգիս, ու ամեն օր մի նոր վկայություն ա ի հայտ գալիս, էդ երեխաներից յուրաքանչյուրի ճակատագիրը պետք ա բացվի, դա մեր՝ հասարակության, հանրության, բայց նախ և առաջ՝ իրավապահների պարտքն ա։
Յուրաքանչյուր մեկը, ով նույնիսկ նվազագույն հանցակցություն ա ունեցել էդ շղթայի մեջ, չպիտի խուսափի պատասխանատվությունից, միայն դրանից հետո մենք կկարողանաք, որպես հանրություն, գոնե ինչ-որ չափով վերականգնել մեր ներքին անդորրը, ես չեմ կարողանում հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ մեր մեջ, մեզ հետ…»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...