Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից. Վանեցյանը՝ ԱԱԾ աշխատողներին
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն Instagram-ի իր միկրոբլոգում շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհավորանքում Վանեցյանը գրել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:
Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:
Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:
Պատիվ ունեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...