ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ ընտանիքը ոչնչացրել է, ինձ ահաբեկել. լարված իրավիճակ Քոչարյանի ելույթի ժամանակ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստի ընթացքում խոսք տրվեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինի ելույթի ժամանակ ներկաներից մեկը տեղից բղավեց, թե նա վտանգ է ներկայացնում պետականության համար:

 

Քոչարյանը շեղվեց դատավարության օրակարգից՝ խնդրելով երկու խոսք ուղղել իրեն մեղադրող քաղաքացուն:

 

«Խոսք եմ խնդրում, քանի որ դատավարությունը լուսաբանվում է ԶԼՄ-ներով»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով. «Երկրագնդի վրա հայկական երկու պետություն կա։ Երկուսում ես ղեկավար եմ եղել. ՀՀ-ում ևս եղել եմ նախագահ, մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ի՞նչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»։

 

Այս խոսքի վրա դահլիճում իրավիճակը լարվեց, ներկաներից մեկը տեղից նշեց, որ ժամանակին Քոչարյանն իր ընտանիքը ոչնչացրել է, իրեն՝ ահաբեկել:

 

Դատավոր Լուսինե Աբգարյանը պահանջեց, որպեսզի ոստիկանները դուրս հրավիրեն քաղաքացիներին՝ դատավարությունը չխոչընդոտելու համար:

Ամբաստանյալ Քոչարյանը շարունակեց խոսքը՝ ասելով, որ չէր լինի այս հայտարարությունը, եթե իր հասցեին մեղադրանք չհնչեր:

Այնուհետև դատավորը հայտարարեց հաջորդ դատավարությանը օրը. այն է ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին:

 

Տեսանյութը News.am-ի. 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ