ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաերթ Նաիրի Զարյան փողոցում․ պատկան մարմինները հրաժարվում են լուսացույց տեղադրել
Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող հետնիոտնային անցման վրա։ Տուժել է 2 կին, որոնց տեղափոխել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
«Վրաերթի հետևանքով 2 կնոջ տեղափոխել են մեզ մոտ, երկուսի վիճակն էլ բավարար է։ Նրանցից մեկը ստացել է փակ կոտրվածք, պատրաստվում ենք վիրահատել»,- Auroranews-ի հետ զրույցում ասացին ԲԿ-ից։
Նշենք, որ տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել։
Հատկանշական է, որ Auroranews-ը պարբերաբար ահազանգել է տվյալ հատվածում լուսացույց տեղադրելու անհրաժեշտության մասին, սակայն պատկան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...