Երևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան
Երևանը նոր փողոց կունենա, որը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, կկոչվի «COP17»։
Այս մասին Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով 2026 թվականի հոկտեմբերի 13-30-ը Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։
Նրա խոսքով՝ աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Հաղթանակի կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող՝ երկար տարիներ չգործող ճանապարհ կա, որը այժմ վերականգնվում է։
«Կազմակերպչական աշխատանքների արդյունքում Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես այդ միջոցառման նշանավորում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ տարածքում վերականգնվում են նաև ճանապարհներն ու մայթերը, և COP17-ի անցկացումը կարևորել է Հայաստանի միջազգային տեսանելիությունն ու ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից։
Միաժամանակ կառավարության նիստում որոշում է ընդունվել COP17-ի կազմակերպման համար պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ հատկացնել։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...