ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝ մոտեցվել ավտոքարշակին:
Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արյունալի ավազակային հարձակում ԱՄՆ-ում գտնվող խանութի վրա
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց...