Քաղաքականություն

Ռուսաստանում գործարարները խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակի արտահանողների համար․ Փաշինյանի պատասխանը

Ռուսաստանում գործարարները խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակի արտահանողների համար․ Փաշինյանի պատասխանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Լուդինգ» ընկերության սեփականատերերի վերաբերյալ լրագրողի պնդումներին և նշել, որ տեղեկությունը կստուգվի։Լրագրողը հայտնել էր, որ ընկերության սեփականատերերը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Լուդինգ» ընկերության սեփականատերերի վերաբերյալ լրագրողի պնդումներին և նշել, որ տեղեկությունը կստուգվի։




Լրագրողը հայտնել էր, որ ընկերության սեփականատերերը, օգտագործելով իրենց կապերը Ռուսաստանում, իբր խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակի արտահանողների համար և պահանջում 15-17% միջնորդավճար։




Փաշինյանը նշել է, որ այս պահին տեղեկություն չունի, սակայն եթե ներկայացված տվյալները հաստատվեն, դրանով կարող են զբաղվել նաև Հայաստանի իրավապահ մարմինները։




«Առավել ևս ՀՀ քաղաքացի է, կարծում եմ՝ ՀՀ իրավապահ մարմիններն անհամբեր կսպասեն, որպեսզի այդ անձը Հայաստան մուտք գործելուց հետո հրավիրվի իրավապահների կողմից սուրճ խմելու»,- ասել է վարչապետը։




Նրա խոսքով՝ եթե լրագրողի ներկայացրած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա հրապարակումից հետո հարցով պետք է զբաղվեն նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250