ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մակնիշի 34 QO 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանաարհի 25-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 13 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենայի հետնամսում, այս մասին էլ հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդը ասել է. «Ավտոմեքենան կանգնացրել եմ ճանապարհի թույլատրելի հատվածում, մեկ էլ տեսնեմ՝ Nissan-ը մեծ արագությամբ գալիսա ինձ վրա, ձեռքով արեցի, որ կանգնի, բայց ապարդյուն: Մի կերպ փախա ու մխրճվեց КамАЗ-ի մեջ: Լավ էր, թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները շուտ հասան ու տեղում օգնություն ցուցաբերեցին մինչև հիվանդանոց տեղափոխելը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...