ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել են դիվանագիտական հաստատություններից մեկի մեքենայի գողացված հայելիները
Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։
Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզել էին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել էր համապատասխան բացտրություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...