ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մյուս անգամ մեր խոսափողն անջատեք՝ մեզանից չնեղանաք․ Խաժակյան
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի ավագանու նիստում քննարկվում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու հարցը:
Մինչ նախագծի ընդունելը ու ելույթների ավարտը վեճ տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ավագանիների և Հայկ Մարությանի միջև: Արձանի տեղադրաման թեման քննարկելու ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը շեղվեց թեմայից և դիտողություն արեց Մարությանին՝ խոսելով աղբի թափոնների մասին, քաղաքապետն էլ դիտողություն արեց վերջինիս, որ թեմայից դուրս ելույթներն արգելված են և հրահանգեց անջատել Թեհմինա Վարդանյանի խոսափողը: Դավիթ Խաժակյանն էլ իր ելույթում նշեց, որ այսպիսի դեպք՝ ավագանիների ելույթների գրաքննելու, նույնիսկ հանրապետականների օրոք չի եղել և նրանք թույլ չեն տա այսպիսի դեպքեր այլևս կրկնվեն:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն էլ առաջարկեց մինչ քվեարկելը մեկ րոպե լռությամբ հարգել Արտո Չաքմաքչյանի հիշատակը:
Այնուամենայնիվ նախագիծն ընդունվեց 47 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: