ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա երիտասարդը թոշակառուի տնից գողացած բանկային քարտով գումար էր կանխիկացրել
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն էր եղել։
Քարտը գողացած անձը անմիջապես գումար էր կանխիկացրել։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությանը:
Բնակարանային գողության փաստով տարածքային նախաքննական մարմնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների վերլուծությամբ փաստական տվյալներ են ձեռք բերել առ այն, որ թոշակառուի տան դուռը կրկնօրինակ բանալիով բացել և գողություն է արել Մեծամորի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու խոստովանել կատարածը։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...