Քաղաքականություն

Հայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները

Հայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ 2026 թվականի հուլիսին Հայաստանից արտահանվել է՝2325 տոննա պղպեղ,1579 տոննա լոլիկ,շուրջ 3,6 միլիոն հատ ծաղիկ,7010 տոննա ծիրան,1715 տոննա կեռաս,430…


Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ 2026 թվականի հուլիսին Հայաստանից արտահանվել է՝

2325 տոննա պղպեղ,


1579 տոննա լոլիկ,


շուրջ 3,6 միլիոն հատ ծաղիկ,


7010 տոննա ծիրան,


1715 տոննա կեռաս,


430 տոննա սալոր,


1645 տոննա դեղձ և նեկտարին։




Խոջոյանը նշել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում աճ է գրանցվել։




Մասնավորապես՝ ծաղիկն արտահանվել է 26 երկիր, միրգը՝ 21 երկիր, իսկ բանջարեղենը՝ 14 երկիր։



Այսինքն՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը աստիճանաբար իրականացվում է ավելի մեծ թվով շուկաներ՝ նվազեցնելով առանձին շուկաներից կախվածությունը, այս մասին խոսվեց կառավարության նիստի ժամանակ: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250