Ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն ընդունվեց միաձայն
Ֆեյք նյուզը, ատելության խոսքին զուգահեռ, պետք է դիտարկվի ոչ պակաս սպառնալիք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Մեր պետությունը ներսից կրծում է ոչ միայն ատելության խոսքը, այլև ֆեյք նյուզը։ Դրանք զուգահեռ սպառնալիքներ են։ Ֆեյքնյուզի պատճառով պետության դիմադրողականությունը զգալի տուժում է», - ասաց նա։
Հանձնաժողովում հարցի քննարկումն ինչ-որ պահի վերածվեց տարակարծությունների արտահայտման։ Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շեշտեցին, որ ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբը պետք է պաշտպան դառնա հատկապես հասարակության խոցելի խմբերի համար, Նաիրա Զոհրաբյանը զարմացավ՝ ինչու այդ խմբում չպետք է լինեն քաղաքական գործիչները։
«Եթե աշխատանքային խմբի նպատակը կոնկրետ խոցելի խմբերին է վերաբերելու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է քննարկի, թե ինչպես է քվեարկելու։ Մենք կարծում էինք՝ նպատակը բացարձակ այլ է՝ ատելության խոսքի կարգավորումն ընդհանարապես», - ասաց Զոհրաբյանը։
Ատելության խոսքի դեմ աշխատանքային խմբի առաջարկն ընդունվեց միաձայն։ Աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանայանը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...