Ալևիների տների վրա անհայտ անձինք X նշան են դրել և գրել՝ «սատկելու ես»
Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դեպքը պատահել է երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Գազի թաղամասում բազմաբնակարան մի շենքի՝ ալևիներին պատկանող 3 բնակարանների պատերին անհայտ անձիք թողել են «X» նշանն ու «սատկելու ես» գրությունը: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Գրությունը հայտնաբերած նշյալ 3 բնակարանների ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Վերջիններս եկել ու մատնահետքեր են վերցրել դեպքի վայրից: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:
Նշենք, որալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին նման գրություններ էին արվել Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում: Անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն էին արել ու թողել «հեռացիր ալևի» գրությունը:
Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել: Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը պնդել էր, որ ռասիզմ պարունակող այդ գրությունը ամենևին էլ կրոնական հողի վրա չի կատարվել:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...