Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից քննադատության է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Սահակ Բ Մաշալյանն այդ բանաձևը որակել է «անբարոյական քայլ», փոխանցում է Tert.am-ը:
«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է Մաշալյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը:
«Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։
Նորընտիր պատրիարքը նշել է՝ հույս ունի, որ Թուրքիայի ժողովուրդն իրենով կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։
«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը և հավելել. «Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագետների գործն է»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...