Ադրբեջանական կայքերն ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին ու ոչ մի արձագանք չեղավ դրան. Արմեն Աշոտյան
Ինձ համար անհասկանալի է, երբ պետության քարոզչական ապարատը ԱԺ-ց մինչև ՊՈԱԿ պատասխանում է Ղարաբաղի հարցով մեր քննադատությանը, բայց ոչ Մամեդյարովի, Ալիևի և այլն, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս, մասնավորապես, ընդգծեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջը Արցախ հրավիրելու հայտարարությունը, որից հետո ադրբեջանական մամուլում ՀՀ առաջին տիկնոջն ուղղված հրապարակումներ եղան, որոնց, սակայն, Հայաստանի կողմից արձագանք չեղավ:
«Երբ ընթերցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անհաջող հայտարարության վերաբերյալ ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել որպես ՀՀ քաղաքացի: Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ: Հասկանում եք՝ ինչ ա սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանեն: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ: Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում», - ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրել էր Արցախ՝ նշելով, որ ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու: Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանի հրավերը թողել է անպատասխան, փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցներին ադրբեջանցի պատգամավորներից մեկը ասել էր, որ Աննա Հակոբյանն Ալիևայի մակարդակի մարդ չէ, որ նրա խոսքին ուշադրություն դարձնեն:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...