Սպորտ

ՄԱԿ-ի որոշմամբ` հուլիսի 20-ը կնշվի որպես շախմատի միջազգային օր

WRed 1 րոպե 295 դիտում
ՄԱԿ-ի որոշմամբ` հուլիսի 20-ը կնշվի որպես շախմատի միջազգային օր

Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այսուհետ հուլիսի 20-ը կնշվի որպես շախմատի միջազգային օր:

 

ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:

 

Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250