Հայ պատվիրակները տապալել են ադրբեջանցիների՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. Աբրահամյան
Թբիլիսիում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ ՀԱԷԿ-ի փակման հարց դնելու փորձերը։ Այդ մասին պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
«Դժվարությամբ հնարավոր դարձավ կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ: Ադրբեջանական կողմից ուղիղ բառերով շեշտվում էր, թե իբր ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման հարցը և գործընթացները: Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցցի, և երկար փաստարկներով ներկայացրի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի:
Նաև ներկայացրինք ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում», - ասել է Գայանե Աբրահամյանը:
Ըստ պատգամավորի՝ իր փաստարկներն ազդեցություն են ունեցել ներկաների վրա, և բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, դեմ են քվեարկել հայկական ատոմակայանի փակման առաջարկին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...