Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարտավոր է լսել Սերժ Սարգսյանին
2016թ.–ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։
Քննիչ հանձնաժողովի նիստում ընդունված այդ առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ նիստում` մինչ այդ որոշ հաշվետվություն ներկայացնելով նախորդ 6 ամիսներին կատարած աշխատանքների վեաբերյալ։
«Ս.թ. հուլիսի 9-ին ՊՆ–ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր` 147տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,– ասաց Քոչարյանը։
Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի գումարած 21 նիստում հարցաքննվել են 10 զինծառայող։
Իսկ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։ Նրանց թիվը, հանձնաժողովի նախագահի խոսքով, կարող է հասնել 40-ի։
«Հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց` ընդհուպ մինչև այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որովհետև նա իրականացրել է գլխավոր գերագույն հրամանատարի գործառույթ և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքվել են, ուսումնասիրվում են, և դրանց վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից։ Իսկ նրանից առաջ` բոլոր այն պաշտոնյաներից, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին»,– ասաց Քոչարյանը։
Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ մինչև հիմա քաղաքական շահարկումը բացառվել է ու այսուհետ ևս բացառվելու է։
Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...