«Ժողովուրդ». Դատավորները դժգոհ են. ո՞ւմ է վստահված իրենց շարքերի զտումը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահված է նաեւ դատավորների բարեվարքության ստուգումը, սակայն չափորոշիչները դեռ հստակ չեն:
Վերջին օրերին շատ դատավորներ ներքին քննարկումներում դժգոհել են, թե ում է վստահված 3-րդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահը աշխատել է դրամաշնորհներով, այսինքն` վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է այն տրամադրողի քաղաքական գիծը:
Բացի այդ, դատավորները վստահ են, որ խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման, որը կխաթարի 3-րդ իշխանության անխափան գործունեությունը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը հակադարձեց. «Դրամաշնորհ ստացել է նաեւ ՀՀ կառավարությունը, նախկինում էլ Արդարադատության խորհուրդը, ԲԴԽ-ն… ուրեմն դատական իշխանությունը դա իրենց վերաբերելի համարո՞ւմ է»: Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը հայտարարագրերի ուսումնասիրությամբ են զբաղվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...