Փորձ է արվում որպես քաղաքական հետապնդում որակել, ինչն ընդունելի չէ. Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն օդ է՝ Մակունցն ասաց.
«Այն միտումը, որով փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել չի կարող ընդունելի լինել», - ասաց Մակունցը:
Վերջինս նկատեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջարդելու նույն օրը կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, ինչը փաստում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում չկա զիջում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և թիմակիցների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...