Միայն Կենտրոնի՞ն է տրված «քեֆի հնարավորություն». Անի Խաչատրյանը՝ քաղաքապետին
Այսօր ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը քաղաքապետին դիմեց՝ մամուլի հրապարակումներից մեկում տեղ գտած լուրի իսկությունը պարզելու համար:
«Կա տեղեկություն, որ 5 մլն 199 հազար դրամ են տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության տակ գտնվող հիմնարկների տնօրեններին՝ հյուրասիրության համար»,- ասաց Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, թե մյուս վարչական շրջաններն էլ են ներառվելու, թե՞ միայն Կենտրոնին է տրված այս քեֆի հնարավորությունը»:
Ի պատասխան քաղաքապետը նշեց, որ այս հարցն օրակարգային հարցի հետ որևէ առնչություն չունի, ապա խորհուրդ տվեց հարցը ավագանու հաջորդ նիստի ժամանակ ուղղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ հետաքրքրվեց, թե Գորան Բրեգովիչի հոնորարն Ամանորյա գիշերը ելույթ ունենալու համար որքա՞ն է և ինչպե՞ս է որոշվել, որ հենց նա պետք է երգի, քանի որ ըստ ավագանու անդամի՝ Բրեգովիչը հայտնի չէ Հայաստանում։
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է եղել ընտրությունը. «Ընկերություն է կազմակերպում տվյալ համերգը, և ես տեղյակ չեմ նաեւ հոնորարի մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...