Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը. բյուջեի ծախսերը նվազել են
ԱԺ-ն հավանության արժանացրեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:
Նախագծով գալիք տարում ընդհանուր եկամուտները պակաս կլինեն 2,6 մլրդ դրամով՝ կապված այլ եկամուտների փոփոխությամբ և կկազմեն 1 տրիլիոն 695 մլրդ դրամ, հարկային եկամուտները կանխատեսվում է 1 տրիլիոն 602 մլրդ դրամի չափով: Կապված փոխարժեքների փոփոխության հետ՝ վերանայվել է պաշտոնական դրամաշնորհների մակարդակը. այն կանխատեսվում է 35,3 մլրդ դրամի շրջակայքում, այլ եկամուտները կստացվեն 57,4 մլդ դրամի չափով:
Բյուջեի ծախսերը նվազել են 24,5 մլրդ դրամով և կկազմեն շուրջ 1 տրիլիոն 855,7 մլրդ դրամ, ընդ որում՝ ընթացիկ ծախսերին կուղղվի 1 տրիլիոն 568 մլրդ դրամ, կապիտալ ծախսերին՝ 288 մլրդ դրամ: Պակասուրդը կանխատեսվում է 42,5 մլրդ դրամի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...