ԲՀԿ-ն առաջարկում է բանակում ինքնասպանության դրդելու համար նախատեսել մինչև 12 տարի ազատազրկում
Խորհրդարանում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցով հիմնական զեկուցող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարգավորումներն ուղղված են բանակում ինքնասպանությունների թվի նվազմանը:
«Թշնամու կրակոցից շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից՝ բանակում ոչ ճշգրիտ հարաբերությունների առումով», - ասաց Զոհրաբյանը:
Վերջինս նկատեց, որ քրեական օրենսգրքում ինքնասպանության դրդելու համար նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում, մինչդեռ, ըստ Զոհրաբյանի, պատժի այս չափը մեղմ է:
Նախագծով առաջարկվում է նման արարքները դիտարկել որպես զինվորական կարգի դեմ ուղղված արարք և խստացնել պատժաչափը մինչև 12 տարի:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...