Վանեցյանին և Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ
Politik.am-ը գրել էր, որ իրեն հաջողվել է բացառիկ մանրամասններ ճշտել։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչո՞ւ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ մեզ հայտնի չեն», - գրել էր կայքը։
Հրապարակմանն անդրադարձել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:
Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:
Politik.am –ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց», - գրել է Նաիրա Հարությունյանը։