Ո՞վ է Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը
Այսօր Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար։
Թովմասյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 1-ին, Արարատի մարզի Փոքր-Վեդի գյուղում:
2006-2010թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետի «Քաղաքային կադաստր» մասնագիտությամբ, ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան: 2010-2012թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետի «Քաղաքային կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:
2012-2014թթ.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գիտական աստիճանի հայցորդ է եղել:
2013 թ-ից առ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ասպիրանտ է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականից.
2008թ. Արթուն ՓԲԸ, որպես գեոդեզիստի ասիստենտ:
2008-2010թթ. Արփա-Սևան ԲԲԸ որպես գեոդեզիստ:
2010թ.-ից առ այսօր ՃՇՀԱՀ-ում որպես գեոդեզիստ:
2010-2012թթ. <<Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամ Հայաստան>> ՊՈԱԿ-ի /A-08/002 ծրագրում որպես գեոդեզիստ և տեխնիկական հսկող:
2012թ. <<Ոռոգման համակարգերի հրատապ ծրագրում>> որպես գեոդեզիստ:
2013թ.-ից առ այսօր իժեներական գեոդեզիա ամբիոնում որպես դասախոս:
2013 թ.<<Ոռոգման համակարգերի հրատապ ծրագրում>> որպես գեոդեզիստ:
2014թ. Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում որպես գեոդեզիստ.
2015թ.-ից առ այսօր Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում որպես գեոդեզիստ:
2015թ-ից առ այսօր ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիա ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
7 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...