Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան
Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը:
Եթե մենք հարցեր լուծենք ռաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ խմբային շահերով էս ամենը հասկանալի կլինի: հարաբերությունների այս ձեւը բացարձակապես անընդունելի է: Սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ»,-հայտարարեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...