Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...