Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախօրեին Արցախի ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի հորեղբայրը:
«Թող ինքնասպանություն պիտակը չկպցնեն, եթե գործը հետաքննության մեջ է ի՞նչ իրավունքով են համացանցում նմանատիպ տեղեկություն տարածում: Կրակել են, սպանել են, ասեք սպանել են: Շատ լավ գիտեմ, հնարավոր է անգամ սպանած լիներ: Եթե զինվոր լիներ կարող է ասեին, բայց հիմա պահում են, կոծկում են: Սպանել-սպանել եք գոնե մի կոծկեք»,- ասաց զոհված զինծառայողի հորեղբայրը:
Նշենք, որ Արթուր Աջամյանի հարազատները ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց հետ հանդիպել են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Այս պահին Անդրանիկ Քոչարյանն իր սենյակում զրուցում է բողոքի ակցիա իրականացնողների փաստաբանի հետ
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...