Ստացած ահազանգերը ուղղորդել են իրավապահ մարմիններին․ Բաթոյանը՝ ապօրինի որդեգրումների մասին
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին։
Նա ընդգծեց, որ որդեգրման գործընթացը նախարարության տիրույթում չէ, բայց իրենք ստացած բողոքներն ու ահազանգերը ուղղորդել են իրավապահ մարմիններին․
«Այս պահին որևէ այլ լրացուցիչ տեղեկություններ չունեմ, մենք ընդամենը ահազանգերին կամ ասեկոսեներին ընթացք ենք տվել»։
Բաթոյանի խոսքերով՝ ցանկացած խնդիր, որը իրենց համար կասկածելի է թվացել, տրամադրել են իրավապահ մարմիներին։
Թե ո՞վ է զբաղվել ապօրինի որդեգրումներով, նախարությանը հայտնի չէ, ասում է Բաթոյանն ու հավելում, որ միջգերատեսչական խնդիր է․
«Այստեղ կապ ունեն և՛ կենսաբանական ծնողները, և՛ ծննդատները, և՛ բուժհաստատությունները, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները, դա մեծ համագործակցող ցանց է, որտեղ ցանկացած ոլորտում կարող է լինել խնդիր»։
Զարուհի Բաթոյանն ասաց, որ ուսումնասիրում են համակարգում առկա խնդիրները, որպեսզի քայլեր ձեռնարկեն ՝ օրենսդրական բացերը հասկանալու և լուծումներ գտնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...