Սպանված զինվորի մայրը ԱԺ-ի մոտ ուշագնաց եղավ․ լարված իրավիճակ
Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատներն այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։
Սպանվածի հարազատների հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Նա հայտնեց, որ հարուցված քրգործը կտա բոլոր պատասխանները․ «Ամեն քայլին հետամուտ եմ լինելու, որ գործն օրինական ընթացքի մեջ լինի, ինչ տեղի է ունեցել բացահայտվելու է, եթե կան մեղավորներ, նրանք օրենքով կենթարկվեն պատասխանատվության»։
Սպանվածի մայրը հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...