ՍԴ իրավիճակը չի համապատասխանում Սահմանադրության նկարագրածին․ Փաշինյան
Բնության մեջ չկա այնպիսի օրենք, որ քաղաքական նկատառում չունի։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանների անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին։
«Քաղաքական նկատառումը հետևյալն է։ ՀՀ ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին։ Եվ եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը։ Այսինքն` այն սահմանադրական իրավիճակը, որ գործող Սահմանադրությամբ նախատեսված է սահմանադրական դատարանի համար, մեծ հավանականությամբ կարող է տեղի չունենալ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Սահմանադրական դատարանի ներկա իրավիճակը նաև կեղծիքի հետևանք է։
Ինչ վերաբերում է թոշակներին, ապա եթե նույնիսկ ՍԴ անդամները չհեռանան այդ կառույցից, նրանք, միևնույն է, ստանալու են այդ գումարները որպես աշխատավարձ։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...