Որևէ գերատեսչության չի հրահանգվել գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հերքեց, որ որեւէ գերատեսչության հրահանգվել է գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նա հայտարարեց՝ ի պատասխան ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցի։
Վերջինս հարց ու պատասխանի ժամանակ կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանությանը, Կադաստրի կոմիտեին կամ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հրահանգվե՞լ է բյուջեի միջոցներից գումար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին․
«Ինչի՞ հիման վրա են պետական որոշ կառույցներ պետբյուջեի միջոցները փոխանցում հիմնադրամին, կա՞ կառավարության որոշում, թե՞ դա տվյալ գերատեսչության ղեկավարի PR ակցիան է։
Խոսքը ոստիկանության, ԱԻՆ, Կադաստրի կոմիտեի փոխանցումների մասին է, ինչպե՞ս են նման որոշումներ կայացվում»,- հետաքրքրվեց Թանդիլյանը։ Այս հարցն, ի դեպ, զարմացրեց կառավարության ներկայացուցիչներին։ Խնդրեցին՝ գրավոր հարցում ուղարկել հանգամանալից պատասխանի համար։ Սակայն վարչապետ Փաշինյանն, այնուամենայնիվ, հարկ համարեց պատասխան հնչեցնել․
«Երեկ, օրինակ, ոստիկանության պետն ինձ ասել է, որ դրամահավաքի ժամանակ աշխատակիցները գումար են հավաքել, եւ փոխանցել են: Դա ինձ համար եղել է նորություն, եւ ես ուրիշ որեւէ մեկից այդպիսի տեղեկություն չունեմ, եւ որեւէ մեկին այդպիսի հրահանգ չի տրվել»,- ասաց Փաշինյանը:
Թանդիլյանը կասկածելի համարեց այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները կարող էին իրենց անձնական միջոցներից 19 մլն 500 դրամ նվիրաբերել հիմնադրամին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերահաստատեց, որ իրենց կողմից այպիսի որեւէ հրահանգ չի տրվել:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...