ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քաղաքապետը չի տիրապետում ինֆորմացիային. Ծառուկյանը փաստաթուղթ ցույց տվեց
Ես ոչ մի սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշում էր, որ Երեւանի կենտրոնում Ծառուկյանը հյուրանոց չի կարողանում կառուցել, քանի որ կա դատարանի որոշում, ինչի հետ քաղաքապետարանը ոչ մի կապ չունի:
«Ուզում եմ ասել հարգելի քաղաքապետին, որ ինքը պատկերացնի, որ Երեւանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է իր դերում, այլ հիշի քարոզարշավին իր խոստումները եւ աշխատի դրանք կատարել: Ուզում եմ հիշեցնել, որ Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի: Ես երեկ հանձնարարել եմ կառավարչին, ինքը թուղթը ներկայացրել է: Հիմա ես ձեզ դա ցույց կտամ եւ կտեսնեք, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում ինֆորմացիային»,-ասաց Ծառուկյանը:
Նա ցույց տվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ «Կեմպինսկի» հյուրանոցի համար տրված է թույլտվություն 11 հարկի, մնացածը գրված է շարունակելի:
«Թող դատարկ-դատարկ չխոսեն, թող աէրոպորտում նայեն՝ ապրիլի 26-ին, շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է Հայաստան: Սա վրդովմունք է առաջացրել մեր գործընկերների մոտ: Այդպես չի կարելի: Մենք զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ ենք քաղաքապետի մոտ: Պետք է հնարավորություն տրվի աշխատել»,-ասաց Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ անընդհատ հեռախոսազանգեր են եղել, ինչն անհարգալից վերաբերմունք է, Ծառուկյանն ասաց. «Պետք չի դատարկ-դատակ բաների հետեւից խոսել: Եթե թագավորը զանգում է, տեսնի ոնց ընթացան բանակցությունները: Նա չգիտի՝ բանակցություններն ավարտվել են, թե ոչ»:
Ծառուկյանն անդրադարձավ նաեւ քաղաքապետ Մարությանի պնդմանը, որ Երեւանի կենտրոնում իրենք ազատ տարածքներ չունեն հյուրանոց կամ հիվանդանոց կառուցելու համար արաբական կողմին տրամադրելու համար. «Անհնարին ոչինչ չկա: Շատ բնակելի շենքեր կան, վթարային շենքեր կան, որ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք կրկնակի գնելու: Եթե այսօր մեկ քմ-ի արժեքը 2 հազար դոլար է, մարդիկ պատրաստ են 4 հազար վճարել: Իրենք ցանկացել են կենտրոնում: Ոչ թե ասեն՝ դուք գնացեք գտեք տարածք: Բա եթե մենք պիտի գտնենք, ձեր մոտ ինչի՞ ենք գալիս»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...