Հեռացող գնացքի մասին երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին
Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երեկ ՀՅդ-ական երիտասարդների ակցիայի մասին պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ թմային անդրադարձել է, և ասել է, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը, և ինքը քննարկվող հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներ է տվել։
«Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։
Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...