Հեղափոխությունից հետո եկավ Հայաստան և էկո տների վաճառքով սկսեց զբաղվել․ վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
« Ներդրումների մասին…
Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաև Սևանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։
Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում և այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։
Վերջերս հանդիպեցի մի մարդու, ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան և զբաղվել այս բիզնեսով (նորվեգական էկո տների վաճառք)։Եկել և սկսել է՝ հունվարից արդեն պատրաստ կլինի։ Այսպիսի ծրագրերն անչափ կարևոր են։ Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան և իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր։
Նմանատիպ գաղափարները կարող են վերակենդանացնել Հայաստանի հեռավոր և աղքատ բնակավայրերը, ինչպես նաև նոր շունչ հաղորդել Սևանա լճի ափամերձ տարածքներին։
Այսպիսի մարդիկ միլիարդավոր դրամների ներդրումներ չեն անում, բայց իրենց կողմից կատարված ներդրումը կարող է շատ ավելի մեծ և դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսական զարգացման վրա։
Մեգա ծրագրերից էլ ավելի կարևոր են փոքրիկ, բայց միևնույն ժամանակ բազմապատկվող էֆեկտով և “վարակիչ” փոքր ծրագրերը։
Հ.գ. Այս ծրագրի մանրամասների և նախատեսվող այլ ծրագրերի մասին հերթով կներկայացնեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...