Ես ոչ թե տարին մեկ եմ մարաթոնին բարեգործություն անում, այլ ամեն օր. Ծառուկյան
Ես ոչ թե տարին մեկ եմ մարաթոնին բարեգործություն անում, այլ ամեն օր՝ Արցախ-Սփյուռք-Հայաստան իմ ժողովրդի համար, իմ հնարավորության սահմաններում։ Իմ ընտանիքի կողմից դա կատարում եմ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին իր չմասնակցելու թեմային։
Հարցին՝ ինչո՞ւ հեռուստամարաթոնի ընթացքում այս տարի 10 մլն դոլարից քիչ գումար հավաքվեց, նա պատասխանեց. «Գնացեք, իրենց հարցրեք, ես ուրիշի տեղն ի՞նչ կարող եմ ասել: Ես ուրիշի տեղը չեմ պատասխանում»:
Հիշեցնենք, որ այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Առաջին անգամ է, որ հանգանակված գումարը չի հատել 10 միլիոն դոլար սահմանագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...