Չէի պատկերացնի, որ բազմամիլիարդանոց ներդրումներ անող մարդիկ այդքան նեղացկոտ են. Մարությանի խոսնակ
Ես չէի պատկերացնի, որ բազմամիլիարդանոց ներդրումներ անող մարդիկ այդքան նեղացկոտ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ ընդգծելով, որ երբ պաշտոնական հանդիպման ընթացքում զգուշացվում էր, որ չարժե անընդհատ հեռախոսով խոսել՝ դադարեցնում են բազմամիլիոնանոց նախագծի ծրագրի շուրջ բանակցությունները և հեռանում։
«Ընդ որում՝ դա ասվել է բավական մեղմ տոնով ու հանդիպման ավարտին էլ քաղաքապետն ասել է, որ քաղաքը պատրաստ է ընդունել իրենց ներդրումները։ Երբ որևէ երկիր ես գնում՝ պարտավոր ես հագնել այդ երկրի գլխարկը, կարծում եմ, պետք է հարգել պետական ինստիտուտները և հետևել քաղաքավարության կանոններին»։
Անդրադառնալով Հայաստանում բազմամիլիարդանոց շինարարությանը՝ նա նշեց, որ դժվար է պատկերացնել Երևանի կենտրոնում բազմամիլիարդանոց հիվանդանոց կամ հյուրանոց, որի վրա մի քանի միլիարդ է ծախսվում։
«Ի դեպ, ասվել է մի քանի միլիարդ, բայց արժույթը չի նշվել, միգուցե խոսքը ուրիշ արժույթի մասին է, ոչ թե դոլարի, այդ դեպքում հնարավոր է պատկերացնել մի քանի միլիարդի ներդրում»,-ասաց Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...