ԱԳՆ-ն՝ շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի՝ Հայաստան այցելելու մասին
Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը չի այցելել Հայաստան:Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հարցին, թե արդյոք Ադել Ալմարզուքիին եղել է Հայաստանում Մուհամմադ Իբն Զայիդ ալ-Նահյանի ներկայացուցիչը՝ Նաղդալյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը։
Լրատվամիջոցը հարցում է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրությունների կառավորություն` ճշտելու համար, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, թե Ադել Ալմարզուքիին եղել է Հայաստանում Մուհամմադ Իբն Զայիդ ալ-Նահյանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...