«Red Eagles»-ի ղեկավարը հայտնում է, որ գիտի ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան-ակումբի հիմնադիր-ղեկավար Դենիս Սարգսյանը հայտնում է, որ իմացել է՝ ովքեր են առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին նա հրապարակում է արել ֆեյսբուքում:

 

Սարգսյանը գրել է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Արսեն Աղաջանյանին: Ըստ նրա՝ թեկնածուների թվում են նաեւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Աբրահամյանը, ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: Վերջինիս թեկնածությունը, ըստ Սարգսյանի, առաջադրել է «Ուրարտուն» (նախկին «Բանանց»):

 

ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը երեկ՝ դեկտեմբերի 2-ն էր: Արտահերթ ժողովը եւ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին: