Մի խումբ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ
Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին, հայտնում է ermenihaber.am-ը։
Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»:
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալաթ փաշաներին, Բահաեդդին Շաքիրին հերոսացնող հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խոնարհվում են բոլոր երիտթուրքերի հիշատակի առջև ու համբուրում նրանց ձեռքերը:
«Սարիղամիշից մինչև Դարդանել (ճակատամարտեր-խմբ.), հայերի տեղահանությունից մինչև Անկախության պատերազմ (Աթաթուրքի մղած ազգայնամոլական պայքար-խմբ.), նրանց մղած բոլոր պայքարները մեր պատիվն ու գլխի թագն են»,- ասված է հայտարարության մեջ:
Ազգայնական փաստաբանները հայտարարել են, որ իրենք որպես պատերազմի առիթ ու բացահայտ թշնամանք են համարելու «տեղահանությունը ցեղասպանություն անվանելը՝ անկախ այն բանից, թե ով է ասողը»:
«Եթե մեր հայրենիքն ու ազգը պաշտպանելու համար ուրիշ ճանապարհ չմնա, մեր ընտրած ամենամեղմ միջոցը կրկին կլինի տեղահանությունը՝ անկախ նրանից, թե ինչ տարր կլինի մեր դիմաց»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...