ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցելել են ոստիկանություն եւ հանցագործության մասին հաղորդում են տվել՝ կապված Արտյոմ Կարապետյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առթիվ:
«Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան արեց, եւ քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկի: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Մենք գնացինք ոստիկանություն եւ այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»։
Դերասանը դիմել է ԱԺ այն պատգամավորներին, որոնք ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ․ «Եթե չեմ սխալվում Վարդանիկը ասեց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում: Ես հայտարարում եմ, որ ես գործ տվող եմ եւ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի շատ ու շատ մարդիկ, որոնք ուզում են, որ օրինական երկիր ունենանք:
Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, ուրիշի ազատությանը կարող են բռնանալ, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու, դրա համար կա ոստիկանություն, որին ես պահում եմ մեր հարկերով: Ու սրանից հետո կլինի միայն այդպես:
Ավելին, բոլոր երթուղայինների վարորդներին ուղղակի խնդրում եմ էդ բիտաները, արմատուրաները, դանակները տվեք ձեր գծատերերին,թ ող օգտագործեն էդ սուր գործիքները: Թե ինչպես կօգտագործեն ըստ իրենց նախասիրությունների: Մեզ վրա դա մի բանեցրեք, իրար սիրեք, հարգեք»,- ասել է Դանիելյան»ը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տպավորություն էր, որ ես էի պռոծիվ մտել»․ ահազանգ քաղաքացուց
Քաղաքացի Ազատ Մալխասյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով հանդիպակաց երթևեկելի գոտում ավտոմեքե...
Իմ կյանքը վտանգված է. էլ աջուձախ չեմ անելու, քշելու եմ ջարդեմ սաղին Արտյոմ Կարապետյանը վրդովված է (տեսանյութ)
Դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակելՙ դիմելով իրավապահ մարմիններին: Դերասանի տեղեկացմա...