Քաղաքականություն

Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին

Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրել:«Սիրելի՛ քաղաքացիներ,Քիչ առաջ գրությամբ…

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրել:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։

Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաև տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,- գրել է Մարուքյանը:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250