Մահացած զինծառայողի եղբայրը օրերս այցելել էր նրան. մանրամասներ
Այսօր Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում, ըստ նախնական տվյալի, ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող Վահան Մուշեղյանը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին հայտնաբերվել էր ծառից կախված վիճակում: Մուշեղյանը Սյունիքի մարզի խոշորացված Տաթեւ համայնքի Տանձատափ գյուղից էր:
Սիմոնյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ օրերս զինծառայողին էր այցելել նրա ավագ եղբայրը: Նա որեւէ դժգոհություն չի լսել եղբորից եւ հրամանատարությունից: «Հրամանատարությունը գոհ էր, խելոք տղա էր»,- ասաց Սիմոնյանը:
Համայնքապետը նշեց, որ մահացած զինծառայողի հայրը Տանձատափի վարչական ղեկավարն է. «Տղան էլ ԵՊՀ էր ընդունվել ու գնացել ծառայության»: Մուրադ Սիմոնյանը դեռ չգիտի, թե ինչը կարող էր զինծառայողին ինքնասպանության հասցնել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...